ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը ԱԺ-ում կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը ԱԺ-ում կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
12.05.2018 | 17:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին Աժ-ում կփոխարինեն Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը` Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը: Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։ Պատգամավոր կդառնա նաև ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը՝ ձայների քանակով, Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանը, որը նշանակվել է կրթության և գիտության նախարար։
Թե ով է Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինելու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ